Մացցարի. «Չէի կարծում, որ կհաղթենք «Յուվենթուսին»
Աշխարհում
14:55 21/05/2012

Մացցարի. «Չէի կարծում, որ կհաղթենք «Յուվենթուսին»

«Նապոլիի» գլխավոր մարզիչ Վալտեր Մացցարին Իտալիայի գավաթի խաղարկության եզրափակչում «Յուվենթուսի» նկատմամբ 2:0 հաշվով տոնած հաղթանակից հետո ասել է, որ երկրի չեմպիոնի հետ խաղում չէր հավատում իր թիմի հաջողությանը:

«Անկեղծ ասած` չէի կարծում, որ մեզ կհաջողվի հաղթել «Յուվենթուսին», որը ողջ մրցաշրջանի ընթացքում չէր պարտվել,- Մացցարիի խոսքերը մեջբերել է «La Gazetta dello Sport»-ը:- Վերջին երեք տարվա ընթացքում մենք նկատելի հաջողությունների ենք հասել, քանի որ գերազանց թիմ ունենք: Ինչ վերաբերում է ակումբում իմ ապագային, ապա ես գործող պայմանագիր ունեմ մինչև 2013 թ. և մտադիր եմ աշխատել մինչև նրա ավարտը»:

Placeholder
Մացցարի. «Չէի կարծում, որ կհաղթենք «Յուվենթուսին»