Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Երևանյան վաճառակետերում արգելվում է դյուրավառ և պայթուցիկ նյութերի վաճառքը
Այսօր Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ընթացքում մայրաքաղաքում դյուրավառ և պայթուցիկ նյութերի վաճառքն արգելելու մասով զեկուցվել է, որ համապատասխան գույքագրում է կատարվել և մինչ համապատասխան կանոնակարգի ընդունումը, վաճառակետերում արգելվում է դյուրավառ և պայթուցիկ նյութերի վաճառքը:
Քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ, խախտումների դեպքում կազմվում են համապատասխան արձանագրություններ:
Խորհրդակցության ժամանակ երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ Կենդանաբանական այգում և Հաղթանակ զբոսայգում կկազմակերպվեն տոնական միջոցառումներ: Միջոցառումներ կլինեն նաև բոլոր վարչական շրջաններում: