Ֆեյսբուքի բաժնետոմսերի գինն ընկել է
Տնտեսություն
09:40 22/05/2012

Ֆեյսբուքի բաժնետոմսերի գինն ընկել է

Ֆեյսբուք սոցիալական ցանցի բաժնետոմսերի գինը երեկ Նասդաքում նվազել է ութ տոկոսով և ներդրողների կողմից գնատավում է ընդամենը  35 դոլար: Այս մասին հայտնում են միջազգային լրատվամիջոցներն ու նշում, որ  վաճառքի առաջին օրը՝ մայիսի  18-ին արժեթղթերը վաճառվում էին  38 դոլարով: Վաճառքի առաջին օրը գինն աճել  է ընդամենը  23  ցենտով, այսինքն ավելի քիչ, քան մեկ տոկոսը: Ընթացքում դրանց գինը հասավ 43 դոլարի և միանգամից հասավ  38 դոլարի:

Facebook-ի IPO-ն դարձավ  խոշորագույնը ինտերնետ ընկերությունների պատմության մեջ, սոցիալական այս ցանցը կարողացավ ներդրողներից ներգրավել 16 մլրդ դոլար: Ընդ որում ողջ ընկերությունը գնահատվում է ավելի քան հարյուր մլրդ դոլար, այսինքն` ավելի թանկ քան McDonald's-ը կամ Citigroup-ը: 

 

Placeholder
Ֆեյսբուքի բաժնետոմսերի գինն ընկել է