Լավ կլիներ, որ Հայաստանի նախագահը Չիկագոյում լիներ, Օսկանյանի գրառումը
Քաղաքական
11:55 22/05/2012

Լավ կլիներ, որ Հայաստանի նախագահը Չիկագոյում լիներ, Օսկանյանի գրառումը

Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Չիկագոյում այս օրերին ընթացող ՆԱՏՕ-ի գագաթաժողովին և իր կարծիքն հայտնել Հայաստանի նախագահի` գագաթաժողովին չմասնակցելու վերաբերյալ: Նա մանսավորապես գրել է. «Հետևում եմ Չիկագոյում ՆԱՏՕ-ի գագաթաժողովի շուրջ իրադարձություններին: Մեծ հաշվով՝ լավ կլիներ, որ Հայաստանի նախագահն այնտեղ լիներ: Բազմակողմ նման հնարավորություններ շատ չեն լինում, և դա փայլուն առիթ է Հայաստանին հուզող խնդիրները այլ երկրների ղեկավարների հետ քննարկելու: Սակայն, իհարկե, միշտ չէ, որ նախագահները բոլոր գագաթաժողովներին կարող են գնալ:

Ես խնդիր չէի տեսնի, եթե նախագահի՝ գագաթաժողովին չմասնակցելու մեկնաբանությունը չլիներ այն, ինչ՝ էր, որ ՆԱՏՕ-ի հռչակագրի նախագծում ներառված է Հարավային Կովկասում և Մոլդովայում հակամարտությունների լուծման վերաբերյալ ընդհանրական ձևակերպում, որը չի համապատասխանում ԵԱՀԿ շրջանակներում հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ վերջին տարիներին ընդունված հայտարարություններին և որոշումներին:

Նախ, այս մեկնաբանությունը պարտվողական դիրքորոշում է: Ճիշտ այն է, ինչ Ադրբեջանը կուզեր, որ Հայաստանը այդպես հասկանար:
Երկրորդ, սա ինքնամեկուսացման ամենակարճ ճանապարհն է:

Երրորդ, ԼՂ հարցի կարգավորումը ՆԱՏՕ-ին չէ վերապահված, ուստի նրա կողմից ձևակերպումը չի կարելի որպես հիմք ընդունել: Եթե նման ձևակերպում հայտնվեր ԵԱՀԿ փաստաթղթերում, միգուցե Հայաստանի արձագանքը հասկանալի լիներ:

Չորրորդ, համենայն դեպս, ՆԱՏՕ-ի հռչակագրում չի ասվում, որ Ղարաբաղի հարցը պետք է կարգավորվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում: Այն ընդամենը արձանագրում է երկրների այսօրվա դե յուրե իրավիճակը:

Հինգերորդ, եթե այս տրամաբանությամբ դատենք, ապա Հայաստանի նախագահը չպետք է մեկնի Իրան, Վրաստան և շատ այլ երկրներ:
Ամփոփելով՝ կրկնեմ, որ ամեն ինչ նորմալ կընկալվեր, եթե չլիներ նախագահի՝ Չիկագո չմեկնելու պաշտոնական բացատրությունը»:

Է. Նալբանդյանը Չիկագոյում է. հանդիպել է հայ համայնքի հետ ու ներկայացրել ՀՀ նախագահի` Չիկագո չմեկնելու պատճառը

Placeholder
Լավ կլիներ, որ Հայաստանի նախագահը Չիկագոյում լիներ, Օսկանյանի գրառումը