ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն ընդունել է ՍԾՏՀ գլխավոր քարտուղարին
Քաղաքական
16:15 23/05/2012

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն ընդունել է ՍԾՏՀ գլխավոր քարտուղարին

Մայիսի 23-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանն ընդունել է Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍԾՏՀ) գլխավոր քարտուղար Լեոնիդաս Քրիզանթոպուլոսին, ով հաջորդ ամիս ավարտում է իր պաշտոնավարությունը:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԳ նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, Աշոտ Հովակիմյանն ու ՍԾՏՀ գլխավոր քարտուղարը քննարկել են ՍԾՏՀ շրջանակներում համագործակցության և օրակարգային այլ հարցեր:

Placeholder
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն ընդունել է ՍԾՏՀ գլխավոր քարտուղարին