102 դպրոցի աղջիկ սաների ծեծկռտուքի դեպքի վերաբերյալ քննություն է կատարվում. Դուրյան /տեսանյութ/
Իրավունք
14:32 23/05/2012

102 դպրոցի աղջիկ սաների ծեծկռտուքի դեպքի վերաբերյալ քննություն է կատարվում. Դուրյան /տեսանյութ/

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը ոստիկանության Քրեական հետախուզության գլխավոր վարչության 3-րդ վարչության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանն անդրադարձավ 102 դպրոցի աղջիկ սաների ծեծկռտուքին, որի տեսանյութը տարածվել ու մեծ արձագանք է գտել համացանցում: Նա ևս վկայեց, որ դեպքը տեղի է ունեցել մեկ տարի առաջ:
Բանախոսն ասաց, որ ոստիկանության Մաշտոցի բաժնի անչափահասների հարցերով բաժնի աշխատակիցների կողմից կատարված աշխատանքների արդյունքում հայտնաբերվեցին անձինք` անչափահասներ:

«Դեպքը երեկ է բացահայտվել: Այժմ քննություն է իրականացվում»,-ասաց Դուրյանն ու ավելացրեց, որ ոստիկանությունը շարունակում է ամենօրյա կանխարգելիչ միջոցառումները:

Ոստիկանության գնդապետն ասաց, ոստիկանության աշխատակիցները հաճախ են լինում դպրոցներում, ապա կոչ արեց նման դեպքերից տեղյակ ուսուցիչներին ու տնօրենին չթաքցնել եղածը: Դուրյանի խոսքով, քննությունը ցույց կտա, թե կոնկրետ այս դեպքում իմացել են, թաքցրե՞լ, թե եղածից անտեղյակ են եղել:

«Պետք է ժամանակին տեղյակ պահել և լուծում գտնել` աշխատել երեխայի հետ, փոխել նրա վարքագիծը, մենք այսօր ունենք լծակներ, վերականգնողական համայնքային կենտրոններ»,-ասաց բանախոսն ու նշեց, որ աշխատանքներում բացի ոստիկանից ներգրավվում են նաև այլ մասնագետներ:
 

Placeholder
102 դպրոցի աղջիկ սաների ծեծկռտուքի դեպքի վերաբերյալ քննություն է կատարվում. Դուրյան /տեսանյութ/