Վիկտոր Դալլաքյանը պաշտոն կստանա
Օրվա մամուլ
09:22 23/05/2012

Վիկտոր Դալլաքյանը պաշտոն կստանա

ՀՀԿ-ին անդամագրված ԱԺ նախկին պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը, ով վերջին ընտրությունների ժամանակ մեծամասնական ընտրակարգով թիվ 30 ընտրատարածքում պարտություն կրեց, պաշտոն է ստանալու. Գրում է «Հայկական ժամանակը»:

Թերթի աղբյուրները հայտնում են, որ Դալլաքյանը, ենթադրվում է, առաջիկայում կնշանակվի ՀՀ քաղծառայության խորհրդի նախագահ: Ներկայիս նախագահը` Մանվել Բադալյանը, որը նաև ՀՀԿ համամասնական ցուցակում 83-րդ համարն է, ինքնաբացարկի դիմում է գրել և առաջիկայում դառնալու է ագրարային համալսարանի ռեկտոր: Իսկ սույն բուհի ռեկտոր Արշալույս Թարվերդյանը, ըստ նույն աղբյուրների, գնալու է թոշակի: Մանվել Բադալյանը ներկայումս այդ բուհի խորհրդի նախագահն է:

Placeholder
Վիկտոր Դալլաքյանը պաշտոն կստանա