Զոհերին տեղափոխում էին Կոսովո կամ Ադրբեջան. ձերբակալել են օրգանների ապօրինի վաճառքով զբաղվող խումբ
Աշխարհում
09:30 23/05/2012

Զոհերին տեղափոխում էին Կոսովո կամ Ադրբեջան. ձերբակալել են օրգանների ապօրինի վաճառքով զբաղվող խումբ

Իսրայելի ոստիկանությունը ձերբակալել է տասը հոգանոց հանցավոր մի խումբ, որը զբաղվում էր մարդկանց օրգանների ապօրինի ձեռք բերմամբ ու դրանց ապօրինի վաճառքով: Մի քանի ամիս շարունակ խարդախության դեմ պայքարի վարչության աշխատակիցները հետևել են կասկածյալներին ու հայտնաբերել, որ նրանց զոհերը ֆինանսական դժվարություններ ունեցող մարդիկ են եղել:

«Ուտռո.ռու»-ն գրում է, որ հանցագործները համոզում էին մարդկանց վաճառել իրենց այս կամ այն օրգանը` մի քանի հազարից մի քանի տասնյակ հազար դոլարով: Ընդ որում «օրգանավաճառները» ամեն մեկի դիմաց ստանում էին հարյուր կամ ավելի հազար դոլար գումար:

Դոնորներին չէին զգուշացնում հնարավոր բարդացումների ու առողջական խնդիրների մասին, ինչպես նաև չէին հոգում նրաց հետվիրահատական ծախսերը: Սովորաբար զոհերին տեղափոխում էին Կոսովո կամ Ադրբեջան, այստեղ անցկացնում վիրահատությունը, վճարում գումարը ու թողնում բախտի քմահաճույքին:

Placeholder
Զոհերին տեղափոխում էին Կոսովո կամ Ադրբեջան. ձերբակալել են օրգանների ապօրինի վաճառքով զբաղվող խումբ