Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Այսօր կայանալու է «Եվրատեսիլ-2012» երգի միջազգային մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչը, որի ժամանակ ելույթ են ունենալու 17 երկրի ներկայացուցիչ` Բելառուս, Բոսնիա Հերցեգովինա, Բուլղարիա, Խորվաթիա, Էստոնիա, Մակեդոնիա, Վրաստան, Լիտվա, Մալթա, Նորվեգիա, Պորտուգալիս, Սերբիա, Սլովակիա, Սլովենիա, Շվեդիա, Նիդեռլանդներ, Թուրքիա, Ուկրաինա: 17 երկրից եզրափակիչ է անցնելու միայն 10-ը:
Հիշեցնենք, որ առաջին կիսափեզրափակիչը կայացել է մայիսի 22-ին. Եզրափակիչ են դուրս եկել Իսլանդիան, Հունաստանը, Ալբանիան, Ռումինիան, Կիպրոսը, Դանիան, Ռուսաստանը, Հունգարիան, Մոլդովան և Իռլանդիան: Եզրափակչում` մայիսի 26-ին ելույթ է ունենալու ընդհանուր առմամբ 26 պետություն: Մրցույթի կանոնների համաձայն, միանգամից եզրափակչում են ելույթ ունենալու բացի առաջին երկու կիսաեզրափակիչներում հաղթած երկրների ներկայացուցիչներից, նաև մեծ հնգյակի երկրները՝ Գերմանիա, Իսպանիա, Ֆրանսիա, Իտալիա, Անգլիա: Մրցույթին միանգամից եզրափակչում հանդես է գալու նաև անցած տարվա հաղթած երկիրը` Ադրբեջանը:
Հիշեցնենք , որ Հայաստանը հրաժարվել էր մասնակցել մրցույթին: