Ջերարդ. «Չեմ լքի Անգլիայի հավաքականը»
Աշխարհում
14:57 24/05/2012

Ջերարդ. «Չեմ լքի Անգլիայի հավաքականը»

Անգլիայի ազգային հավաքականի և «Լիվերպուլի» 31-ամյա կիսապաշտպան Սթիվեն Ջերարդը հերքել է անգլիական մամուլի տարածած այն տեղեկատվությունը, ըստ որի` Եվրոպայի առաջնության ավարտից հետո պատրաստվում է կարիերան ավարտել ազգային հավաքականում:

«Հասկանում եմ, հիմա գտնվում եմ այն տարիքում, երբ ինձ հաճախ են հարցնում, թե արդյոք չե՞մ պատրաստվում հեռանալ Անգլիայի հավաքականից և կենտրոնանալ միայն «Լիվերպուլում» խաղի վրա: Ես այդպես չեմ մտածում: Անչափ շատ եմ սիրում Անգլիայի ընտրանին և պատրաստվում եմ շարունակել մրցելույթներս նրա կազմում: Խնդիրները մնացել են հետևում, և այժմ ես ինձ անհամեմատ ուժեղ եմ զգում»,- ասել է Ջերարդը:

Placeholder
Ջերարդ. «Չեմ լքի Անգլիայի հավաքականը»