Հայնկեսը կշարունակի աշխատել «Բավարիայում»
Աշխարհում
14:47 24/05/2012

Հայնկեսը կշարունակի աշխատել «Բավարիայում»

«Բավարիայի» նախագահ Ուլի Հյոնեսը գերմանական լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում նշել է, որ հույսեր է կապում գլխավոր մարզիչ Յուպ Հայնկեսի հետ հաջորդ մրցաշրջանում, չնայած այն հանգամանքին, որ ակումբը ձախողեց մրցաշրջանի վերջնամասը` չկարողանալով հաղթել ոչ առաջնությունում, ոչ գավաթի խաղարկությունում և ոչ էլ Չեմպիոնների լիգայում:

«Ինչ էլ որ լինի, Հայնկեսը կշարունակի մնալ թիմի գլխավոր մարզիչը: Նա պայմանագիր ունի մինչև 2013 թ.: Իսկ ինչո՞ւ պետք է հեռանա: Հայնկեսը մնում է, և մենք նրա հետ հույսեր ենք կապում»,- ասել է Հյոնեսը:

Placeholder
Հայնկեսը կշարունակի աշխատել «Բավարիայում»