Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Հայաստանի տրանսպորտի և կապի նախարար, «Օրինաց երկիր» կուսակցության անդամ Մանուկ Վարդանյանն այսօր լրագրոցների հետ ճեպազրույցում անդրադառնալով ՕԵԿ-ից դուրս գալու հարցին՝ չբացառեց դեպքերի այդպիսի զարգացումը:
«Որքան հասկացա` մայիսի 22-ից «Օրինաց երկիր» կուսակցությունից բոլորն էլ դուրս են եկել, ու պետք է նոր կարգով անդամագրվեն: Տեսնենք ինչ կարգ է՝ կերևա»,- ասաց Մ. Վարդանյանը:
Բանախոսը նշեց նաև, որ նորմալ է վերաբերվում իր պաշտոնում այլ անձանց նշամանակման մասին լուրերին:
Հարցին, թե լուրեր են շրջանառվում, որ նախարարի աշխատանքից դժգոհ է վարչապետը, Մ. Վարդանյանը հրաժարվեց մեկնաբանել իր հրաժարականի մասին լուրերը` խորհուրդ տալով այդ մասին հարցնել վարչապետին: