Ինքնաբացարկի դիմումների ներկայացման վերջնաժամկետ սահմանված չէ
Քաղաքական
18:56 25/05/2012

Ինքնաբացարկի դիմումների ներկայացման վերջնաժամկետ սահմանված չէ

Այսօրվա դրությամբ, համամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածուների ինքնաբացարկի մասին դիմումներ ԿԸՀ-ն ստացել է ՀՀԿ-ից` 67, ԲՀԿ-ից` 28, ՕԵԿ-ից` 3 (Արթուր Բաղաաարյան, Սերգո Կարապետյան, Արմեն Երիցյան), «Ժառանգությունից»` 1 (Լարիսա Ալավերդյան), ՀԱԿ-ից` 2 (Լևոն Տեր-Պետրոսյան և Արամ Սարգսյան), ՀՅԴ-ից` 2 (Կարինե Հարությունյան և Արտյուշա Շահբազյան):

Panorama.am-ի հետ զրույցում ԿԸՀ մամուլի քարտուղար Հերմինե Հարությունյանն ասաց, որ ինքնաբացարկի դիմումների ներկայացման համար ժամկետ, ըստ Ընտրական օրենսգրքի սահմանաված չէ, բայց որպես սահմանագիծ դիտվում է ԱԺ առաջին նիստի` մայիսի 31-ի օրը:

Placeholder
Ինքնաբացարկի դիմումների ներկայացման վերջնաժամկետ սահմանված չէ