«Հայացք». ՀՀԿ-ն դիմել է «Ժառանգությանը»
Օրվա մամուլ
09:46 25/05/2012

«Հայացք». ՀՀԿ-ն դիմել է «Ժառանգությանը»

«Վերջին քսան տարում Հայաստանի ներքաղաքական կյանքում ամենամեծ քաղաքական քայլը քաղաքագետները համարում են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը` կոալիցիոն կառավարության ձևավորմանը ԲՀԿ-ի մասնակցության աննպատակահարմարության մասին»,- գրում է «Հայացքը»:

ՀՀԿ-ին մոտ կանգնած թերթի աղբյուրների վկայությամբ` իշխող կուսակցությունը շոկի մեջ է: «Եվ բնական է, որ երեկ երեկոյան ՀՀԿ գործադիր նիստում ոչինչ չի որոշվել: Հավաստի աղբյուրների տվյալներով` իշխող կուսակցությունը կոալիցիոն կառավարության մաս կազմելու հարցով դիմել է «Ժառանգություն» կուսակցությանը` առաջարկելով նաև նախարարական պորտֆել: Բայց «Ժառանգությունը», հետևելով ԲՀԿ-ին, կտրուկ հրաժարվել է»,- նշում է թերթը:

Placeholder
«Հայացք». ՀՀԿ-ն դիմել է «Ժառանգությանը»