Փուչիկների բռնկումից տուժած 12 մարդ է բուժում ստանում հիվանդանոցներում
Առողջություն
16:20 25/05/2012

Փուչիկների բռնկումից տուժած 12 մարդ է բուժում ստանում հիվանդանոցներում

Այսօր ժամը 14-ի դրությամբ երևանյան հիվանդանոցներում ստացիոնոր բուժում է ստանում մայիսի 4-ին Հանրապետության հրապարակում գազով լիցքավորված փուչիկների բռնկումից տուժած 12 քաղաքացի:

Առողջապահության նախարարության հաղորդմամբ, վերակենդացման բաժանմունքում հիվանդներ չկան: Ինը տուժած արդեն վիրահատության է ենթարկվել: Վիրահատության ծախսերը հոգացել է պետությունը, վիրահատությունն իրականացրել Գերմանիայի Հեյդելբերգ քաղաքի Համալսարանական կլինիկայի պլաստիկ, վերականգնողական վիրաբուժության և այրվածքների կենտրոնի պրոֆեսոր Ադրիան Դայգլերը:

Հիշեցնենք, որ մայիսի 4-ին Հանրապետության հրապարակում գազով լիցքավորված փուչիկների բռնկման հետևանքով մայրաքաղաքի տարբեր հիվանդանոցներ էին տեղափոխվել 154 տուժած:
 

Placeholder
Փուչիկների բռնկումից տուժած 12 մարդ է բուժում ստանում հիվանդանոցներում