Սեյրան Օհանյանը կմնա՞ իր պաշտոնում
Քաղաքական
13:49 25/05/2012

Սեյրան Օհանյանը կմնա՞ իր պաշտոնում

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը իր` վարչապետի պաշտոնում նշանակվելու մասին լուրերը հերքեց «այդպիսի բան չկա» արտահայտությամբ: Իսկ ահա Panorama.am-ի այն հարցին, թե արդյոք նա շարունակելու է պաշտոնավարել որպես Պաշտպանության նախարար, արձագանքեց. «Դա կորոշի ղեկավարությունը` հանրապետության նախագահը»,-ասաց Ս.Օհանյանը:

Նշենք, նախարարն այսօր մասնակցեց Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում Վերջին զանգի արարողությանը:
Նախորդիվ` Վերջին զանգը հնչեց նաև Մոնթե Մելքոնյան վարժարանում (լուսանկարներ)

Placeholder
Սեյրան Օհանյանը կմնա՞ իր պաշտոնում