Շրջանավարտներն, այնուամենայնիվ, իրենց անկարգ են պահել
Հասարակություն
15:12 25/05/2012

Շրջանավարտներն, այնուամենայնիվ, իրենց անկարգ են պահել

Այս պահի դրությամբ մարզերից և Երևանից Հայաստանի Ճանապարհային ոստիկանության տուգանային հրապարակներ են տարվել 35 տարբեր մակնիշի ավտոմեքենաներ: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացրեց Երևանի Ճանապարհային ոստիկանության պետ Նորիկ Սարգսյանը:

Նրա խոսքով, մինչ այս պահը ոչ մի արտառոց դեպք և ճանապարհատրասնպորտային որևէ պատահար չի գրանցվել, իսկ ճանապարհային ոստիկաններն էլ իրականացնում են ուժեղացված հսկողություն:

«Բոլոր այդ մեքենաները, որ տարվել են տուգանային հրապարակ, վարել են անչափահասները ու բացի այդ անկարգություններ են արել մեքենաներ վարելիս՝ մեկը ձեռքն է հանել պատուհաններից, մյուսը՝ գլուխը ու գոռգոռացել: Ինչքան էլ մենք հայտարարեցինք, որ մեքենաներ չտրամադրեն անչափահասներին, բայց ծնողները չեն լսում ու տալիս են», -հավելեց պարոն Սարգսյանը՝ նկատելով, որ ճաապարհային ոստիկանների կողմից հսկողությունը կշարունակվի մինչև օրվա վերջ:

Նշենք, որ այսօր Հայաստանում շուրջ 40 հազար շրջանավարտ նշում է վերջին զանգը: Այդ կապակցությամբ մայրաքաղաքում անցկացվող տոնական միջոցառումները կավարտվեն Հանրապետության հրապարակում հրավառությամբ:

Placeholder
Շրջանավարտներն, այնուամենայնիվ, իրենց անկարգ են պահել