Բալոտելլին վերսկսել է մարզումները
Աշխարհում
13:02 26/05/2012

Բալոտելլին վերսկսել է մարզումները

Իտալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի հարձակվող Մարիո Բալոտելլին, ով առողջական խնդիրների պատճառով բաց է թողել «D» սերիայի ներկայացուցիչ «Վիրտուսի» հետ ընկերական հանդիպումը (6:0), վերսկսել է մարզումներն ընդհանուր խմբում: Այս մասին հայտնում է «Football Italia»-ն:

Ազգային թիմի ուսումնամարզական հավաքի ընթացքում անհատական ծրագրով շարունակում են մարզվել Ռիկարդո Մոնտոլիվոն, Ջորջիո Կյելինին և Լուկա Չիգարինին:

Իտալիայի հավաքականը հաջորդ ստուգողական հանդիպումը կանցկացնի մայիսի 29-ին` մրցելով Լյուքսեմբուրգի ընտրանու հետ:

Placeholder
Բալոտելլին վերսկսել է մարզումները