Քրիշտիանու Ռոնալդու. «20 օրը բավարար է` գերմանացիների հետ խաղին նախապատրաստվելու համար»
Աշխարհում
15:36 26/05/2012

Քրիշտիանու Ռոնալդու. «20 օրը բավարար է` գերմանացիների հետ խաղին նախապատրաստվելու համար»

Հունիսի 9-ին Լվովում Գերմանիայի հավաքականի հետ խաղով Պորտուգալիայի ֆուտբոլային ընտրանին կմեկնարկի Եվրոպայի 2012 թ. առաջնությունում: Պիրենեյան թիմի առաջատար Քրիշտիանու Ռոնալդուն վստահ է, որ իր թիմը պատրաստ կլինի «Եվրո-2012»-ի մեկնարկին:

«Սպասում եմ մրցաշարի մեկնարկին, չնայած նախապատրաստության համար ժամանակն այնքան էլ շատ չէ: Բայց մենք հիանալի մարզիչ ունենք: Նա բոլորից լավ գիտի, թե ինչ է պետք անել: 20 օր ունենք` առաջին խաղին պատրաստվելու համար: Վստահ եմ` դա բավարար ժամանակահատված է` մարտավարություն մշակելու և Գերմանիայի ընտրանուն հաղթելու համար»,- ասել է Ռոնալդուն:

Նշենք, որ «Եվրո-2012»-ին նախապատրաստության շրջանակներում Պորտուգալիայի հավաքականն ստուգողական հանդիպումներ կանցկացնի Թուրքիայի և Մակեդոնիայի թիմերի հետ:

Placeholder
Քրիշտիանու Ռոնալդու. «20 օրը բավարար է` գերմանացիների հետ խաղին նախապատրաստվելու համար»