Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Լիվերպուլի» ղեկավարությունը մտադիր է զգալի գումարներ վաստակել պաշտպան Մարտին Շկրտելի տրանսֆերի վաճառքի շնորհիվ: Վերջինս ակումբի ղեկավարությանը տեղեկացրել է, որ ցանկանում է փոխել մթնոլորտը: «Լիվերպուլը» 27-ամյա սլովակ ֆուտբոլիստի տրանսֆերը գնահատել է 25 մլն եվրոյի չափով:
«Նրանք, ովքեր ցանկանում են առաջիկա ամռանը գնել Շկրտելի տրանսֆերը, պետք է պատրաստ լինեն լուրջ գումար վճարել,- ակումբին մոտ կանգնած աղբյուրներից մեկի խոսքերը մեջբերել է goal.com-ը:- Նա ֆանտաստիկ պաշտպան է, իսկ «Լիվերպուլը» չի ցանկանում ձեռք բերել այնպիսի ակումբի համբավ, որը էժան գնով է վաճառում իր ֆուտբոլիստներին»:
Հիշեցնենք, որ «Լիվերպուլի» հետ Շկրտելի պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2014 թ. հունիսը: