Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Facebook-ի միլիարդատեր հիմնադիրը մեղրամիսն անցկացնում է էկոնոմ-հյուրանոցում
Facebook-ի հիմնադիր, ամենաերիտասարդ միլիարդատեր Մարկ Ցուկերբերգը կնոջ հետ մեղրամիսն անցկացնում է Իտալիայում: Հիշեցնենք, Ցուկերբերգն ամուսնացել էր մայիսի 19-ին:
«Լայֆնյուզը» գրում է, որ ավելի վաղ նշվել էր այն մասին, որ նորապսակները մեկնել են մեղրամիս` որևէ մեկին չզգուշացնելով, թե կոնկրետ ո՞ր երկրի վրա է կանգ առել իրենց ընտրությունը: Չէր հայտարարվել նաև այն, թե որքա՞ն ժամանակով էին մեկնելու:
Եվ ահա` Մարկն ու նրա տիկին Պրիսցիլան «գտնվեցին» Հռոմում, ընդ որում` հայտնի դարձավ, որ նրանք կանգ են առել«էկոնոմ» դասի հյուրանոցում: