Ֆրանսիացիները դժվարությամբ հաղթեցին իսլանդացիներին
Աշխարհում
13:15 28/05/2012

Ֆրանսիացիները դժվարությամբ հաղթեցին իսլանդացիներին

Ֆրանսիայի ֆուտբոլի ազգային հավաքականը Եվրոպայի 2012 թ. առաջնության նախապատրաստության շրջանակներում կամային հաղթանակ տոնեց Իսլանդիայի ազգային թիմի նկատմամբ Վալանսիենում կայացած ընկերական խաղում: Առաջին խաղակեսի միջնամասում Պատրիս Էվրայի անընդմեջ երկու սխալի պատճառով թիմերն ընդմիջման գնացին 2:0 հաշվով` հօգուտ հյուրերի: Սակայն ընդմիջումից անմիջապես հետո Մաթյե Դեբյուշին Քարիմ Բենզեմայի փոխանցմամբ կրճատեց հաշվի տարբերությունը, իսկ հանդիպման վերջնամասում Ֆրանսիայի ընտրանին պոկեց հաղթանակը փոխարինման մտած Ֆրանկ Ռիբերիի ու Օլիվյե Ժիրուի ջանքերով:

Լորան Բլանի թիմը ստուգողական հաջորդ խաղում, որը կկայանա մայիսի 31-ին, կհանդիպի Սերբիայի ընտրանու հետ:

Placeholder
Ֆրանսիացիները դժվարությամբ հաղթեցին իսլանդացիներին