Գաբրիել Սարգսյանը գլխավորում է մրցաշարային աղյուսակը
Սպորտ
15:24 28/05/2012

Գաբրիել Սարգսյանը գլխավորում է մրցաշարային աղյուսակը

Գաբրիել Սարգսյանը ԱՄՆ-ի Չիկագո քաղաքում անցկացվող օփենում 6 հնարավորից վաստակել է 5 միավոր և գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Նույնպիսի արդյունք ունեն գրոսմայստերներ Ռոբերտ Հեսը (ԱՄՆ), Միլոշ Պերունովիչը (Սերբիա) և Վիկտոր Միխալևսկին (Իսրայել), բայց նրանք հայ շախմատիստին զիջում են լրացուցիչ ցուցանիշներով: Այս մասին հայտնում է armchess.am-ը:

Վարուժան Հակոբյանն ունի 4, Տաթև Աբրահամյանը` 3,5 միավոր:

Յոթերորդ տուրում Սարգսյանը կհանդիպի Պերունովիչի հետ:

Placeholder
Գաբրիել Սարգսյանը գլխավորում է մրցաշարային աղյուսակը