Իրանի հարցում ԱՄՆ-ի և Իսրայելի տարաձայնությունները խորանում են
Քաղաքական
15:24 28/05/2012

Իրանի հարցում ԱՄՆ-ի և Իսրայելի տարաձայնությունները խորանում են

Իրանի հարցում ԱՄՆ-ի և Իսրայելի տարաձայնությունները խորանում են: Այդ մասին հաղորդում է իրանական «իրդիփլոմասի.իռ» կայքը՝ հղում կատարելով իսրայելական ԶԼՄ-ներին:

Համաձայն տեղեկատվության՝ իսրայելցի պաշտոնյաներից մեկը հայտարարել է, որ Իրանի միջուկային ծրագրի շուրջ Բաղդադում տեղի ունեցած բանակցությունների առնչությամբ Իսրայելի և ԱՄՆ-ի միջև տարաձայնություններ գոյություն ունեն:

Իրանական աղբյուրը նշում է, որ իսրայելցի պաշտոնյան այն ժամանակ է նման հայտարարություն անում, երբ ամերիկացի պաշտոնյաներից մեկն օրերս Թել Ավիվում հակառակն էր պնդել, թե իրանական հարցում ԱՄՆ-ի և Իսրայելի միջև որևէ տարաձայնություն գոյություն չունի:

Նշենք, որ իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ մայիսի 25-ին Բաղդադում Իրանի և «5+1 խմբի» (ՄԱԿ-ի ԱԽ 5 մշտական անդամներ և Գերմանիա) միջև կայացած հանդիպումից հետո ԱՄՆ-ի ներկայացուցիչը Բաղդադից մեկնել էր Իսրայել:

Հավելենք, որ օրերս Իսրայելի ԱԳ նախարար Ավիգդոր Լիբերմանը հայտարարել էր, որ Իսրայելը  ողջունում է Իրանի և Արևմուտքի միջև ձեռք բերված ցանկացած համաձայնություն:

Նախորդող տեղեկատվություն՝ Բաղդադում Իրանի և «5+1 խմբի» բանակցություններն ավարտվեցին առանց լուրջ արդյունքների

5 գործոն, որոնց պարագայում Իսրայելն Իրանի վրա ռազմական հարձակում չի գործի

Placeholder
Իրանի հարցում ԱՄՆ-ի և Իսրայելի տարաձայնությունները խորանում են