ՍԴ-ն ընդմիջել է ՀԱԿ-ի դիմումի քննությունը
Իրավունք
12:00 29/05/2012

ՍԴ-ն ընդմիջել է ՀԱԿ-ի դիմումի քննությունը

Սահմանադրական դատարանն այսօր շարունակեց Հայ ազգային կոնգրեսի ներկայացրած դիմումի քննությունը: Այս պահին Սահմանդրական դատարանի անդամները ընդմիջել են քննությունը:
Այսօրվա նիստի մեկնարկի պահից մինչ ընդմիջումը ելույթով հանդես է եկել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը: Նա ասելիքը կշարունակի նաև ընդմիջումից հետո:

Հիշեցնենք, առաջին նիստը կայացել էր մայիսի 25-ին: ՀԱԿ-ը պահանջում է անվավեր ճանաչել մայիսի 6-ին տեղի ունեցած համամասնական ընտրակարգով ԱԺ ընտրությունների արդյունքները:

Նախորդող հրապարակումներ`
ՍԴ-ն ընդհատել է ՀԱԿ-ի դիմումի քննությունը. այն կշարունակվի մայիսի 29-ին

Հայաստանի ընտրական պատմության մեջ նկատվել է ընտրողների աննախադեպ ակտիվություն առավոտյան ժամերին. Քննություն ՍԴ-ում
 

Placeholder
ՍԴ-ն ընդմիջել է ՀԱԿ-ի դիմումի քննությունը