Բելաջոյի Գրիշը ընդգրկված կլինի «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունում
Քաղաքական
11:31 29/05/2012

Բելաջոյի Գրիշը ընդգրկված կլինի «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունում

Այն բանից հետո, ինչ ԲՀԿ-ն հրաժարվեց կոալիցիա կազմել, մամուլում պարբերաբար հրապարակվում են տեղեկություններ, թե ԲՀԿ համամասնական ցուցակում ներկայացված կամ ԲՀԿ սատարած մեծմասնական կարգով ընտրված այս կամ այն թեկնածուն պատրաստվում է լքել կուսակցության շարքերը:

Այսօր խոսվում էր անկուսակցական Գրիգորի Մարգարյանի (Բելաջիոյի Գրիշ) ԲՀԿ-ից հեռանալու մասին, ում թիվ 11 ընտրատարածքում խորհրդարանական ընտրությունների ժամանակ սատարում էր ԲՀԿ-ն:

Panorama.am-ի հետ զրույցում Գ. Մարգարյանը հերքեց դեպքերի նման զարգացման հավանականությունը, նշելով, թե ընդգրկված է լինելու «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունում:

«Շրջանառվող լուրերը պարզապես հերյուրանքներ են, որոնք չեն համապատասխանում իրականությանը, դրանք պարզապես բուլվարային մակարդակի են»,-ասաց Գ. Մարգարյանը:

Նա պարզաբանեց, ինքը թեև ԲՀԿ անդամ չէ, բայց խորհրդարան է գալու այդ թիմի հետ և ներկայացված է լինելու «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունում:

Ինչ վերաբերում է լրատվամիջոցներին, որոնք նման տեղեկություններ են տարածում, պատգամավորը դրանք որակեց որպես bambasanq.am-ի հրապարակումներ:

Placeholder
Բելաջոյի Գրիշը ընդգրկված կլինի «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունում