Գեորգի Արզումանյանը հռչակվեց Ուկրաինայի չեմպիոն
Սպորտ
18:16 29/05/2012

Գեորգի Արզումանյանը հռչակվեց Ուկրաինայի չեմպիոն

Գրոսմայստեր Գեորգի Արզումանյանը (Հայաստան) Խարկովի «Իրավաբանական ակադեմիա» թիմի կազմում նվաճել է Ուկրաինայի չեմպիոնի կոչումը: Արզումանյանը, ինչպես տեղեկացնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը, միայն հաղթանակներ է տոնել անցկացրած վեց պարտիայում:

Գրոսմայստեր Յուրի Հայրապետյանը (Ուկրաինա) և միջազգային վարպետ Վարդգես Թովմասյանը (Հայաստան), ովքեր հանդես էին գալիս Սիմֆերոպոլի ՄՄՄ թիմի կազմում, արժանացան արծաթե մեդալների:

Placeholder
Գեորգի Արզումանյանը հռչակվեց Ուկրաինայի չեմպիոն