ՕԵԿ-ը մի քանի լրացուցիչ պորտֆելի հավակնություն ունի
Օրվա մամուլ
09:37 29/05/2012

ՕԵԿ-ը մի քանի լրացուցիչ պորտֆելի հավակնություն ունի

«Հրապարակը» գրում է, թե ԲՀԿ-ի` կոալիցիա չմտնելու պարագայում ՕԵԿ-ը մի քանի լրացուցիչ պորտֆելի հավակնություն ունի: «Պատահական չէ ՕԵԿ ցուցակով կրկին պատգամավոր ընտրված Իշխան Խաչատրյանի ակտիվացումը: Երեկ նա ասուլիս է տվել, ինչը նրա գործունեության ընթացքում եզակի փաստ է: Մեր տեղեկություններով, Խաչատրյանին առաջարկում են ինքնաբացարկի դիմում գրել, որ նրան հաջորդող երիտասարդներից մեկը` Ներսես Զուլոյանը կամ Դավիթ Կարապետյանն անցնեն խորհրդարան, սակայն նա համաձայն է դա անել առնվազն մարզպետի պաշտոնի դիմաց»,- գրել է թերթը: 

Placeholder
ՕԵԿ-ը մի քանի լրացուցիչ պորտֆելի հավակնություն ունի