Նոր մանրամասներ «Էլեկտրոն»-ի պայթյունից. Մեկ մարդ ծանր վիճակում հիվանդանոց է տեղափոխվել
Օրվա թեմա
16:14 29/05/2012

Նոր մանրամասներ «Էլեկտրոն»-ի պայթյունից. Մեկ մարդ ծանր վիճակում հիվանդանոց է տեղափոխվել

Այսօր ժամը 14.49 -ին ահազանգ է ստացվել որ Երևանի Շարուրի 37 հասցեում տեղի է ունեցել պայթյուն և փլուզում, ինչի հետևանքով փլատակներում կա երկու մարդ:
Դեպքի վայր են մեկնել ՃԿԿ օպերատիվ խումբը, երեք մարտական հաշվարկ և փրկարար ուժերի վարչության երկու փրկարարական ջոկատ:

ԱԻՆ արտակարգ ալիք լրատվական կենտրոնի հաղորդմամբ, այս պահի դրությամբ փրկարարները փլատակներից դուրս են բերել 67-ամյա Ջանիբեկ Մարտիրոսյանին, որը ծանր վիճակում տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Մյուս տուժածի որոնումները շարունակվում են։
 

Placeholder
Նոր մանրամասներ «Էլեկտրոն»-ի պայթյունից. Մեկ մարդ ծանր վիճակում հիվանդանոց է տեղափոխվել