Հայկ Հարությունյանը` Գեղարքունիքի մարզպե՞տ
Օրվա մամուլ
09:27 30/05/2012

Հայկ Հարությունյանը` Գեղարքունիքի մարզպե՞տ

«Հրապարակը» գրել է, որ ԲՀԿ-ի` կոալիցիա չմտնելուց հետո նոր կառավարությունում դժվար թե ԲՀԿ-ական նախարար կամ մարզպետ մնա: «Այս օրերին ակտիվորեն քննարկվում է նաև Գեղարքունիքի մարզպետի` Նվեր Պողոսյանի փոփոխության հարցը, քանի որ վերջինս ևս ԲՀԿ-ական է: Որոշ տեղեկություններով, Գեղարքունիքի նոր մարզպետ է նշանակվելու քրեակատարողական վարչության պետ Հայկ Հարությունյանը, ով ծնունդով այս մարզից է: Նա օրերս հավաքել է իր աշխատակիցներին և ասել, որ դա իրենց վերջին հանդիպումն է: Ի դեպ, որոշ ժամանակ առաջ` դեռևս նախորդ տարվա նոյեմբերին, նույնպես շրջանառվում էր այս տեղեկությունը, որ Նվեր Պողոսյանին փոխարինելու են Հայկ Հարությունյանով: Ու եթե այդ ժամանակ դեռևս բավարար հիմքեր չկային ԲՀԿ-ական մարզպետին փոխելու համար, ապա հիմա բոլոր հիմքերն առկա են»,- նշում է թերթը: 

Placeholder
Հայկ Հարությունյանը` Գեղարքունիքի մարզպե՞տ