Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ֆրանսիայի արտգործնախարարության մամուլի խոսնակ Բեռնարդ Վալերոն լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ պաշտոնական Փարիզը մտադիր է Անկարայի հետ հարաբերությունները զարգացնել նոր և մաքուր էջից:
«Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի հետ ՆԱՏՕ-ի գագաթաժողովի շրջանակներում կայացած հանդիպման ժամանակ հաստատել է ֆրանս-թուրքական հարաբերությունները վերակենդանացնելու կամքը»,- ըստ «CnnTurk» լրատվականի` ասել է Վալերոն:
Նա կարևորել է Թուրքիայի կողմից կառուցողական հարաբերությունների կառուցումը Եվրամիության անդամ երկրների` այդ թվում նաև Ֆրանսիայի հետ:
«Մեր շփումները, երկխոսությունը պետք է հիմնված լինեն երկկողմանի հարգանքի և վստահության վրա»,- նշել է Վալերոն