Կոնստանտին Զատուլին. Բաքուն երբեք չի համարձակվի վերսկսել ռազմական գործողությունները
Քաղաքական
15:07 30/05/2012

Կոնստանտին Զատուլին. Բաքուն երբեք չի համարձակվի վերսկսել ռազմական գործողությունները

Ադրբեջանական իշխանությունների՝ ԼՂՀ այցելությունների համար օտարերկրա գործիչներին «անցակալի անձ հայտարարելու» գործելաոճը «ծիծաղելի է»: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն Կոնստանտին Զատուլինը:

«Առնվազն հիմարություն է, երբ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղ այցելած օտարերկրացիներին անցանկալի անձ է հայտարարում: Ես տեղեկացա, որ այսօր ԼՂՀ է ժամանում Քերոլայն Քոքսը՝ արդեն որերորդ անգամ: Ի՞նչ է, նրան այդքան անգամ պետք է պերսոնա նոն գրադա՞ հայտարարել»,- նշեց Կ. Զատուլինը:

Ինչ վերաբերում է ղարաբաղյան հակամարտության գործընթացում հնարավոր զարգացումներին,ապա ըստ Կ. Զատուլինի, պատերազմական գործողությունների վերսկսումը քիչ հավանական է:

Ըստ քաղաքական գործչի, չնայած ռազմական հռետորաբանությանը, պաշտոնական Բաքուն երբեք չի համարձակվի գնալ «արկածախնդրության», քանի որ պարզ գիտակցում է, որ դրա հետևանքները կարող են խիստ աղետալի լինեն հենց Ադրբեջանի համար:

«Ժամանակն է, որ Ադրբեջանը հնարավորինս քիչ զգացմունքայնություն ցուցաբերի հակամարտության կարգավորման հարցում: Որոշ մարդկանց պերսոնա նոն գրադա հայտարարելով՝ նա հարցին չի օգնում»,- նշեց նա, ապա ավելացրեց. «Գիտեմ, որ Պուտինը լավ է հասկանում ԼՂ հարցը, իմաստուն քաղաքական գործիչ է, և գուցե շատերը չէին ցանկանա, որ նա կրկին իշխանության գար»,- նշեց նա:

 

 

Placeholder
Կոնստանտին Զատուլին. Բաքուն երբեք չի համարձակվի վերսկսել ռազմական գործողությունները