Սամվել Բալասանյան. «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղարը կլինի Ն. Զոհրաբյանը
Քաղաքական
16:13 30/05/2012

Սամվել Բալասանյան. «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղարը կլինի Ն. Զոհրաբյանը

«Ես բացառում եմ իմ ԲՀԿ-ից դուրս գալու հավանականությունը: Նման բան չի կարող լինել»,-ԿԸՀ-ում մինչ պատգամավորական մանդատ ստանալը լրագրողներին ասաց ԲՀԿ-ական Սամվել Բալասանյանը, ով ժամանակին լքել էր ՕԵԿ-ը:

Հարցին, թե հավանական է համարում, որ կոալիցիա չկազմելու դեպքում ԲՀԿ-ին, այնուամենայնիվ, նախարարական պորտֆելներ կամ գործադիրում այլ պաշտոններ կհատկացվեն, Բալասանյանը նշեց, թե չի կարծում, քանի որ օրենքով էլ կարծես թե նման բան նախատեսված չէ:

Ամեն դեպքում նա նման հավանականությունը վերջնականապես չբացառեց:
Բալասանյանը լրագրողների հետ զրույցում հրապարակեց 5-րդ գումարման ԱԺ-ում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավարի ու քարտուղարի անունները:

«Ղեկավարը կլինի Գագիկ Ծառուկյանը, իսկ քարտուղարը` Նաիրա Զոհրաբյանը»,-ասաց Բալասանյանը:
 

Placeholder
Սամվել Բալասանյան. «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղարը կլինի Ն. Զոհրաբյանը