«Մեր գնահատականը Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամի գործունեության վերաբերյալ խիստ բացասական է». Ա. Խաչատրյան
Տնտեսություն
11:43 31/05/2012

«Մեր գնահատականը Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամի գործունեության վերաբերյալ խիստ բացասական է». Ա. Խաչատրյան

«Հայկական Ծրագրեր» ընկերության տնօրեն Աշոտ Խաչատրյանը հանդես է եկել հայտարարությամբ, որով մտահոգություն է հայտնում Հայաստանում ՏՏ ոլորտի կործանման եզրին գտնվելու առնչությամբ: Նա նաև բացասական է գնահատում Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամի գործունեությունն ու պահանջում հիմնադրամում աուդիտ կազմակերպել:

Ա. Խաչատրյանի հայտարարությունը ներկայացնում ենք ամբողջությամբ.

«Հայկական Ծրագրեր Ընկերությունը Հայաստանում, ՏՏ բնագավառում, աշխատում է արդեն 25 տարի: Ընկերությունն ունի 125 աշխատակից:

Մենք ունենք 3000-ից ավելի պատվիրատուներ: Մեր համակարգերով աշխատում են Հայաստանի բանկերի, վարկային կազմակերպությունների, մասնավոր և պետական կազմակերպությունների ճնշող մասը:

Մենք հպարտանում ենք, որ նշանակալի ներդրում ունենք Հայաստանի ՏՏ բնագավառում:
Հայկական Ծրագրեր Ընկերությունը ամենապարտաճանաչ հարկատուն է: 25 տարվա ընթացքում մեր Ընկերությունում ոչ մի հարկային խախտում չի արձանագրվել:
Մեր Ընկերությունը հսկայական գումարներ է մուծել ՊետԲյուջե և ամենաէֆեկտիվ հարկատուներից է մի աշխատակցի հաշվով վճարվող հարկերով:
Ի տարբերություն շատ գործարարների մենք հպարտանում ենք դրանով:

Հիմա մենք ցավով արձանագրում ենք, որ ՏՏ ոլորտը Հայաստանում կործանման եզրին է:
Մենք ցանկանում ենք հաշվետվություն ստանալ ՏՏ ոլորտը բարեփոխելու կոչված կազմակերպությունների գործունեության վերաբերյալ:

Հայաստանում արդեն 10 տարի է գործում է Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամը: Մեր գնահատականը այս կազմակերպության գործունեության վերաբերյալ, որը ֆինանսավորվում է մեր վճարված հարկերից, խիստ բացասական է:
Հայկական Ծրագրեր Ընկերությունը պահանջում է ՀՀ կառավարությունից կազմակերպել Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամի ֆինանսական և մասնագիտական անկախ աուդիտ ամբողջ 10 տարիների համար: Աուդիտին պետք է իրավունք ունենա մասնակցել Հայաստանի ՏՏ բնագավառի ցանկացած ձեռնարկության ներկայացուցիչ»:

Placeholder
«Մեր գնահատականը Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամի գործունեության վերաբերյալ խիստ բացասական է». Ա. Խաչատրյան