Կոբիաշվիլին 1 տարով որակազրկվել է
Աշխարհում
15:57 31/05/2012

Կոբիաշվիլին 1 տարով որակազրկվել է

Գերմանիայի ֆուտբոլային միության վերահսկիչ կարգապահական կոմիտեն որոշում է կայացրել պատժել «Հերտայի» պաշտպան Լևան Կոբիաշվիլուն` Բունդեսլիգա դուրս գալու համար «Ֆորտունայի» (2:2) հետ անցումային խաղում տեղի ունեցած միջադեպի պատճառով:

Հանդիպման ավարտական սուլիչից հետո Կոբիաշվիլին վազել էր դեպի գլխավոր մրցավար Վոլֆգանգ Շտարկը և հարվածել նրա դեմքին:

Ինչպես տեղեկացնում է ֆուտբոլային միության պաշտոնական կայքը, 34-ամյա ֆուտբոլիստը որակազրկվել է 1 տարով և խաղադաշտ կարող է դուրս գալ միայն 2013 թ. մայիսի 16-ին:

Ավելացնենք նաև, որ դատարանն այս արարքի համար կարող է քրեական գործ հարուցել ֆուտբոլիստի դեմ:

Placeholder
Կոբիաշվիլին 1 տարով որակազրկվել է