Բուֆոն. «Ես մեղավոր չեմ»
Աշխարհում
13:49 01/06/2012

Բուֆոն. «Ես մեղավոր չեմ»

Իտալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի և «Յուվենթուսի» դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը հայտարարել է, որ երբեք չի մասնակցել պայմանավորված խաղերի:

«Երբ քննիչները ցանկանում են ինձանից ինչ-ինչ տեղեկություններ ստանալ, լրագրողները չպետք է դրա մասին ինձանից շուտ իմանան: Չեմ սիրում, երբ քննարկում են կողմնակի մարդկանց գործերը:

Եթե ինչ-որ մեկը ենթադրում է, որ «Լեչչեի» հետ խաղում միտումնավոր սխալ եմ գործել, որովհետև խաղադրույք եմ կատարել, ոչինչ չեմ կարող պատասխանել: Դա անհիմն մեղադրանք է:

Դա վերաբերում է նաև Կրիշիտոյի հետ կապված իրավիճակին: Խաղացողին մեղադրելուց առաջ արդար կլինի լսել նրա տեսակետը: Բայց ընդունում եմ, որ եթե Դոմենիկոն մնար հավաքականում, այդ փաստը բոլորիս կճնշեր»,- Բուֆոնի խոսքերը մեջբերել է «La Gazetta dello Sport»-ը:

Placeholder
Բուֆոն. «Ես մեղավոր չեմ»