Հովիկ Աբրահամյանը տապալեց «առաջին դասը»
Օրվա մամուլ
09:27 01/06/2012

Հովիկ Աբրահամյանը տապալեց «առաջին դասը»

«Հրապարակը» գրել է, որ ԱԺ առաջին նիստին Հովիկ Աբրահամյանի տրամադրությունն ակնհայտորեն այն չէր. «Ոմանք դա բացատրում էին այն հանգամանքով, որ նա արդեն իսկ տապալել է «առաջին դասը», որովհետև Ծառուկյանը չէր եկել ԱԺ անդրանիկ նիստին` ոչ միայն լինելու իր ֆրակցիայի կողքին, լսելու երկրի նախագահին, այլև ԱԺ նախագահ ընտրելու իր խնամի Հովիկ Աբրահամյանին: Գաղտնիք չէ, որ Հովիկ Աբրահամյանն է կարգավորում ԲՀԿ-ի հետ «միջկուսակցական» հարաբերությունները: Ոմանք էլ գտնում էին, որ հնարավոր է` Հովիկ Աբրահամյանի ականջին են հասել նախագահի խոսքերը. եթե Հովիկն իրեն չարդարացնի «կհանեմ»»:

Placeholder
Հովիկ Աբրահամյանը տապալեց «առաջին դասը»