Ռոնալդինյոն ազատ խաղացողի կարգավիճակ է ստացել դատարանի որոշմամբ
Աշխարհում
14:07 01/06/2012

Ռոնալդինյոն ազատ խաղացողի կարգավիճակ է ստացել դատարանի որոշմամբ

Բրազիլացի հանրահայտ ֆուտբոլիստ Ռոնալդինյոն երեկ ազատ խաղացողի կարգավիճակ է ստացել, չնայած «Ֆլամենգոյի» հետ գործող պայմանագիր ուներ մինչև 2014 թ.: Համագործակցության դադարեցման վերաբերյալ որոշում է կայացրել դատարանը` հիմք ընդունելով այն փաստը, որ ակումբը երեք ամսվա ընթացքում աստղային բրազիլացուն չի վճարել նրա հասանելիք աշխատավարձը: Այս մասին հայտնում է «Globo»-ն:

Սական այսքանով գործը չի ավարտվում: «Ֆլամենգոն» չի ընդունում դատարանի որոշումը և պատրաստ է բողոքարկել այն:

Placeholder
Ռոնալդինյոն ազատ խաղացողի կարգավիճակ է ստացել դատարանի որոշմամբ