Շմեյխելը վերադառնում է «Մանչեսթեր Յունայթեդ»
Աշխարհում
14:00 01/06/2012

Շմեյխելը վերադառնում է «Մանչեսթեր Յունայթեդ»

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին դարպասապահ Պետեր Շմեյխելը վերադառնում է «Օլդ Տրաֆֆորդ»: 48-ամյա դանիացին, որին շատերն անվանում են «կարմիր սատանաների» պատմության մեջ լավագույն դարպասապահ, կզբաղեցնի ակումբի դեսպանի պաշտոնը` միանալով Բրայան Ռոբսոնին և Գարի Նևիլլին, ովքեր նույնատիպ պաշտոններ են վարում:

«The Daily Mail»-ը ենթադրում է, որ Շմեյխելը կարող է զբաղվել նաև մարզչական գործունեությամբ` օգնելով դարպասապահների մարզիչ Էրիկ Սթիլին:

Placeholder
Շմեյխելը վերադառնում է «Մանչեսթեր Յունայթեդ»