Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ռեկտորի թափուր պաշտոնի համար մրցելու է երկու թեկնածու
Կրթություն, գիտություն
20:32 01/06/2012

Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ռեկտորի թափուր պաշտոնի համար մրցելու է երկու թեկնածու

 «Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության ռեկտորի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար ԿԳՆ հայտարարած մրցույթին մասնակցելու համար այսօր երկու դիմում է ներկայացվել բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսորներ Վաղարշակ Մադոյանը և Գայանե Գասպարյանը (ներկայումս` բուհի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար): Այս մասին Panorama.am-ին հայտնեց ԿԳՆ հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչության պետ Արթուր Բաղդասարյանը:

Հիշեցնենք, որ դիմումների ընդունումը սկսվել էր մայիսի 2-ից, վերջնաժամկետը` այսօր: Մրցույթը կայանալու է հունիսի 12-ին:

Ա. Բաղդասարյանն ասաց, որ Վ. Մադոյանն ու Գ. Գասպարյանը բուհի կառավարման խորհրդին են ներկայացնելու իրենց զարգացման ծրագրերը, նրանք փակ քվեարկությամբ ընտրություն են կատարելու:

Նախորդող նորություններ` Մրցույթ` Բրյուսովի անվան համալսարանի ռեկտորի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար

Դադարեցվել են Զոլյանի լիազորություները և լուծվել աշխատանքային պայմանագիրը

Placeholder
Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ռեկտորի թափուր պաշտոնի համար մրցելու է երկու թեկնածու