Մաջո. «Ռուսները մեզ դաս տվեցին»
Աշխարհում
13:38 02/06/2012

Մաջո. «Ռուսները մեզ դաս տվեցին»

Իտալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի պաշտպան Քրիստիան Մաջոն Ռուսաստանի ընտրանու հետ խաղում 0:3 հաշվով կրած պարտությունից հետո չի թաքցրել իր հիասթափությունը:

«Եվրոպայի առաջնության մեկնարկից առաջ շատ էինք ուզում լավ խաղ ցուցադրել, բայց ոչինչ չստացվեց,- հանդիպումից հետո ասել է «Նապոլիի» պաշտպանը:- Բացարձակապես ոչ մի բան չէր ստացվում: Բարեբախտաբար, մինչև Եվրոպայի առաջնությունը դեռ ժամանակ կա, որպեսզի աշխատենք բացթողումները շտկելու ուղղությամբ: Ռուսները մեզ դաս տվեցին: Այսպես իրավունք չունենք խաղալ իսպանացիների դեմ»:

Հիշեցնենք, որ Իտալիայի ազգային թիմը Եվրոպայի առաջնությունում կմեկնարկի հունիսի 10-ին` մայրցամաքի գործող չեմպիոն Իսպանիայի ընտրանու հետ խաղով: Այնուհետև իտալացիները կհանդիպեն խորվաթների ու իռլանդացիների հետ:

Placeholder
Մաջո. «Ռուսները մեզ դաս տվեցին»