Ադրբեջանում դպրոցներն աշակերտներ են վաճառում միմյանց
Կրթություն, գիտություն
17:48 04/06/2012

Ադրբեջանում դպրոցներն աշակերտներ են վաճառում միմյանց

Լեռնային Ղարաբաղի հետ սահմանակից Ադրբեջանի շրջանների դպրոցներում աշակերտների պահանջվող թիվն ապահովելու համար դպրոցների տնօրեններն աշակերտներ են վաճառում միմյանց:

Tia.az –ի տեղեկացմամբ, ԼՂ հետ սահմանակից հյուսիսարեւելյան շրջաններից մեկի կրթության բաժնի պետը Մեհեմմեդ Բաղիրովը զբաղված է աշակերտների վաճառքով: Նա 20 մանաթով (25 դոլար) աշակերտներ է վաճառում շրջանի այն դպրոցների տնօրեններին, որոնցում աշակերտների պակաս կա: Այդ դպրոցների տնօրենները ստիպված աշակերտներ են գնում, որպեսզի դպրոցը չփակվելու համար աշակերտների անհրաժեշտ թվաքանակ ապահովեն:

Բաղիրովն արդեն 100 աշակերտ է վաճառել սահմանամերձ գյուղի դպրոցի տնօրենին: Բաղիրովը վերջին երեք տարվա ընթացքում 4 տնօրեն է փոխել, որպեսզի կորցնի իր ապօրինությունների հետքերը:

Placeholder
Ադրբեջանում դպրոցներն աշակերտներ են վաճառում միմյանց