Փուչիկների բռնկումից տուժած 6 մարդ դեռ հիվանդանոցում է
Առողջություն
16:06 04/06/2012

Փուչիկների բռնկումից տուժած 6 մարդ դեռ հիվանդանոցում է

Հանրապետության հրապարակում փուչիկների բռնկումից ուղիղ մեկ ամիս անց մայրաքաղաքի բուժհիմնարկներում շարունակում է ստացիոնար բուժում ստանալ 6 տուժած: Այս մասին հայտնեցին առողջապահության նախարարությունից:

Ոստիկանության հասարակայնության ու լրատվության վարչությունից Panorama.am-ին հայտնեցին, որ նախաքննությունը շարունակվում է:

Հշեցնենք, որ մայիսի 4-ին Հանրապետության հրապարակում գազով լիցքավորված փուչիկների բռնկման հետևանքով մայրաքաղաքի տարբեր հիվանդանոցներ էին տեղափոխվել 154 տուժած:
 

Placeholder
Փուչիկների բռնկումից տուժած 6 մարդ դեռ հիվանդանոցում է