Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Բերքահավաքը արդյունավետ կերպով կազմակերպելու համար Արցախում օպերատիվ շտաբ կստեղծվի
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն այսօր հրավիրել է Անվտանգության խորհրդի նիստ, որի օրակարգում ընդգրկված էին 2012թ. հացահատիկային կուլտուրաների բերքահավաքի կազմակերպման հետ կապված հարցեր:
Զեկույցներով և ելույթներով հանդես են եկել վարչապետ Արա Հարությունյանը, գյուղատնտեսության նախարար Անդրանիկ Խաչատրյանը, փրկարար ծառայության տնօրեն Արթուր Հարությունյանը, գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի տնօրեն Վահրամ Բաղդասարյանն ու շրջվարչակազմերի ղեկավարները:
Բերքահավաքը արդյունավետ կերպով կազմակերպելու նպատակով Նախագահ Սահակյանը կառավարությանը հանձնարարել է մինչև 2012թ. հունիսի 10-ը հանրապետության գյուղատնտեսության նախարարի գլխավորությամբ ձևավորել օպերատիվ շտաբ, որը կիրականացնի անհրաժեշտ միջոցառումներ և առկա իրավիճակի մասին 10-օրյա պարբերականությամբ տեղեկանքներ կներկայացնի հանրապետության Նախագահին:
Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության հաղորդմամբ, Բակո Սահակյանն ընդգծել է, որ երկրի համար ռազմավարական նշանակություն ունեցող այս գործընթացի ողջ ընթացքը պետք է լայնորեն լուսաբանվի զանգվածային լրատվամիջոցների կողմից: