Գագիկ Ծառուկյանը մամլո խոսնակ է փնտրում
Օրվա մամուլ
09:42 05/06/2012

Գագիկ Ծառուկյանը մամլո խոսնակ է փնտրում

«Չորրորդ ինքնիշխանության» տեղեկություններով` «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը աշխատանքից ազատման դիմում է պահանջել իր մամլո խոսնակ Խաչիկ Գալստյանից: Գալստյանն, ըստ շրջանառվող լուրերի, գրել է ազատման դիմումը և այլևս Ծառուկյանի մամլո քարտուղարը չէ: Թերթը նշում է, որ ԲՀԿ առաջնորդը հիմա փնտրում է իրեն հարմար մամլո խոսնակ, ինչպես նաև իր իմիջի վրա աշխատող մարդկանց խումբ:

Placeholder
Գագիկ Ծառուկյանը մամլո խոսնակ է փնտրում