Ստամբուլում բացվել է «Սպասումից վեր... Պատմություններ հայ-թուրքական սահմանից» ցուցահանդեսը
Մշակույթ
15:28 05/06/2012

Ստամբուլում բացվել է «Սպասումից վեր... Պատմություններ հայ-թուրքական սահմանից» ցուցահանդեսը

Ստամբուլում բացվել է «Սպասումից վեր…Պատմություններ հայ-թուրքական սահմանից» խորագիրը կրող լուսանկարների ցուցահանդես:

Թուրքական «Միլլիյեթ»(Milliyet) էլեկտրոնային պարբերականում տեղ գտած տեղեկատվության համաձայն` ցուցահանդեսը Հրանտ Դինքի անվան հիմնադրամի, Գալաթայի լուսանկարչատան, «Free Press Unlimited»-ի և Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնի» համատեղ նախաձեռնությունն է: Ցուցահանդեսը կտևի մինչը հունիսի 30-ը, և այդ ընթացքում կցուցադրվի 5 վավերագրական ֆիլմ:

Այս վավերագրական ֆիլմերը ստեղծվել են Ստամբուլում Հոլանդիայի գլխավոր հյուպատոսության և Մեծ Բրիտանիայի դեսպանատան աջակցությամբ «Երկխոսության համար մուլտիմեդիա» նախագծի շրջանակներում:
Ըստ աղբյուրի` նախագծի նպատակը հայ և թուրք լուսանկարիչներին համատեղ գործունեության հնարավորություն ընձեռելն է:

Placeholder
Ստամբուլում բացվել է «Սպասումից վեր... Պատմություններ հայ-թուրքական սահմանից» ցուցահանդեսը