Ֆուտբոլիստներն ու երկրպագուները հարգեցին զոհված զինծառայողների հիշատակը
Սպորտ
20:02 05/06/2012

Ֆուտբոլիստներն ու երկրպագուները հարգեցին զոհված զինծառայողների հիշատակը

 Քիչ առաջ Երևանի Վազգեն Սարգսյանի անվան մարզադաշտում մեկնարկեց Հայաստան-Ղազախստան ֆուտբոլի ազգային հավաքականների ընկերական հանդիպումը:

Մինչ խաղի մեկնարկը հավաքականի անդամները, մարզիչները, մրցավարներն ու մարզադաշտում հավաքված երկրպագուները մեկ րոպե լռությամբ հոտնկայս հարգեցին հայ ու ղազախ զոհված զինծառայողների հիշատակը:

Հիշեցնենք, որ երեկ ադրբեջանական կողմի դիվերսիոն հարձակման հետևանքով երեք հայ զինվոր է սպանվել, ևս վեցը վիրավոր են:

Մայիսի 30-ին արտակարգ դեպք էր տեղի ունեցել Ղազախստանի հարավ-արևելքում` Ալմա Աթիի շրջանի սահմանային գոտում: Պաշտոնական տեղեկատվության համաձայն, դրան զոհ  է գնացել ավելի քան տասը ղազախ զինծառայող:

 

Placeholder
Ֆուտբոլիստներն ու երկրպագուները հարգեցին զոհված զինծառայողների հիշատակը