Կոնգրեսականները խստորեն քննադատել են Ադրբեջանի ագրեսիան
Քաղաքական
12:26 05/06/2012

Կոնգրեսականները խստորեն քննադատել են Ադրբեջանի ագրեսիան

ԱՄՆ կոնգրեսականներ Ադամ Շիֆը, Բրեդ Շերմանը, Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ներկայացուցիչ Հաուարդ Բերմանը և Կոնգրեսի Հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրենկ Փալոնեն հանդես են եկել խիստ հայտարարությամբ՝ հայ-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի հարձակման կապակցությամբ: Այս մասին հաղորդում է asbarez.com-ը: 

Ադրբեջանական հարձակումից մի քանի ժամ անց առանձին հայտարարությամբ Կոնգրեսի անդամները կոչ են արել ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնին հաստակ և աներկբա քննադատության ենթարկել ադրբեջանական ագրեսիան, մտահոգություն են հայտնել գնալով ավելի բռնի դարձող Ալիևի ռեժիմին ամերիկյան զենքի վաճառքի վերաբերյալ:

Կոնգրեսական Բերմանը, ով ամերիկահայերի վաղեմի դաշնակից է, անցած շաբաթ առաջինն էր տագնապի նշան բարձրացրել ՝ ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանին զինամթերք վաճառելու վերաբերյալ: Նա մասնավորապես նշել է, որ «խորապես անհանգստացած է մամուլի հաղորդումների կապակցությամբ, ըստ որոնց Ադրբեջանի կողմից սահմանային լկտի, ապօրինի խախտման հետևանքով 3 հայ զինվոր ողբերգական ձևով զոհվել է ու 5 զինվոր վիրավորվել:

 

Placeholder
Կոնգրեսականները խստորեն քննադատել են Ադրբեջանի ագրեսիան