Ա.Արեշև. Հայաստանն ու Արցախը սեփական տարածքների պաշտպանության ու նմանատիպ պրովոկացիաների կարնարգելմանն այլընտրանք չունեն
Քաղաքական
16:35 06/06/2012

Ա.Արեշև. Հայաստանն ու Արցախը սեփական տարածքների պաշտպանության ու նմանատիպ պրովոկացիաների կարնարգելմանն այլընտրանք չունեն

«Ըստ իս, Հիլարի Քլինթոնի տարածաշրջան կատարած այցի հիմնական նպատակն այն սյուժեն է, որն այս կամ այն կերպ կապված է Իրանի դեմ ծրագրվող ռազմական ակցիայի հետ... ըստ այդմ հասկանալը, թե ինչ դիրքորոշումներ ունեն այս կապայցությամբ Երևանի և Բաքվի առաջնորդները»,-Panorama.am-ի հետ զրույցում` մեկնաբանելով ԱՄՆ պետքարտուղարի այցը Երևան, իսկ այսօր նաև Բաքու` նշեց ռուս քաղաքագետ Անդրեյ Արեշևը:

Նրա խոսքով, հունիսի 4-ին սահմանին տեղի ունեցած ողբերգական միջադեպը թեև առաջինը չէր նմանատիպների շարքում, բայց դրա համընկնումը տիկին Քլինթոնի այցի հետ դժվար է համարել ուղղակի զուգադիպություն.

«Պետքարտուղարի հրապարակային հռետորաբանությունն այս արյունալի միջադեպի հետ հասկանալի է, բայց այդ հռետորաբանությունը հարկ է տարանջատել ամերիկյան դիվանագիտության իրական գործողություններից: Դրանք, հայտնի է, կարող են մի քանի ուղղություններ ունենալ ու փոքր-ինչ տարբերվել պաշտոնական հայտարարություններից»,- նշեց Ա.Արեշևը`ավելացնելով, որ տարածաշրջանում վերահսկելի լարվածությունը բխում է ԱՄՆ շահերից, քանի որ դա հավելյալ հնարավորություններ է ընձեռում և Կովկասը բացառություն չէ:

Նման միջադեպերը, շարունակեց Արեշևը, ոչ միայն այն վտանգն են պարունակում, որ կարող են կրկնվել, այլև այլ սցենարի զարգացման բերել.

«Իրավիճակը կարող է հասնել անկառավարելիի: Միևնույն ժամանակ Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը սեփական տարածքները պաշտպանելուց  ու նմանատիպ պրովոկացիաները կանխարգելելուց բացի  այլընտրանք չունեն»,-մանրամասնեց  Ա.Արեշևը:

Placeholder
Ա.Արեշև. Հայաստանն ու Արցախը սեփական տարածքների պաշտպանության ու նմանատիպ պրովոկացիաների կարնարգելմանն այլընտրանք չունեն