Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Համաչափ գործողություններ իրականացվում են, հակառակորդի դիվերսիոն խմբերը հետ են շպրտվում: Այդքանով կարելի է ասել, որ բանակն իր խնդիրը կատարում է»,- պատասխանելով այն հարցին, թե՝ արդյո՞ք հակառակորդի կողմից վերջին օրերին իրականացվող ոտնձգությունների պայմաններում բանակը կատարում է իր խնդիրը՝ Panorama.am-ի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Արթուր Պետրոսյանը:
Նրա խոսքերով, բավականին տարօրինակ է այն հանգամանքը, որ այս միջադեպերին առնչությամբ միջազգային հանրության պահվածքը բավականին պասիվ է:
Հարցին, թե՝ ադրբեջանական կողմն անընդհատ տեղեկություններ է տարածում, թե իբր հայկական կողմն է դիվերսիոն գործողություններ իրականացնում, նույնիսկ զոհերի անուններ են տարածում, փորձագետը նշեց.
«Բնականաբար, նրանք չէին էլ խոստովանելու, որ դիվերսիոն գործողություններ են իրականացրել և ամեն ինչ անելու են դրանք կոծկելու համար: Երկրորդ, ի տարբերություն ադրբեջանցիներին, մենք մեր բանակում արձանագրվող մահվան դեպքերը չենք քողարկում»: